Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» օրենքներում փոփոխություն կատարելու Կառավարության առաջարկը։ Նախագծերի փաթեթով նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել առևտրային գովազդ հեռարձակելու իրավունք: Նախագծին կողմ քվեարկեց 114 պատգամավոր։ Այսպիսով՝ Հանրային հեռուստաընկերությանը կվերապահվի մեկ եթերային ժամի ընթացքում մինչև հինգ րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք, միաժամանակ պահպանվում են մշակութային, ուսումնական, գիտակրթական և …