Հունիսի 29-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հեռավար խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության ղեկավար կազմի, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: «Կարևորելով կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումները՝ նախարարը հանձնարարեց խստագույնս պահպանել պարետատան ցուցումները: Բժշկական ապահովման վարչության պետ Կարեն Աթոյանի զեկույցի համաձայն՝ համավարակի առաջին իսկ օրվանից կանխարգելիչ աշխատանքների և կանոնների պահպանման արդյունքում համակարգում հիվանդների թիվը հնարավորինս պահպանվել …

