Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին գլխավոր դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկեց Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունների դեմ: Դատախազն ասաց՝ Արմեն Գևորգյանին մեղսագրված արարքների դրվագով գործ ունեն հանցավոր ճանապարհով ձեռք բերված 309 մլն դրամի հետ, և այդ համատեքստում սանկցիաներն ուսումնասիրելիս առկա է լրացուցիչ պատիժ՝ գույքի բռնագանձումը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ …

