Դպրոցում գրականության դասավանդման նոր չափորոշիչների նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրային քննարկման դրվելուց հետո բավական բուռն քննարկումների կիզակետում հայտնվեց։ Նախ՝ քննադատվեց «հայ» բառն առարկայի անունից հանելու հանգամանքը, նախագիծը որոշ մասնագետների կողմից որակվեց որպես ապազգային փաստաթուղթ։ Արտասահմանյան գրականությունից որոշ գործեր, ինչպես նաև հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններից դասագրքերում ներառելու ծրագրի շուրջ բավական թեժ բանավեճեր …

