«Արարատը» պայմանագրեր է կնքել պաշտպաններ Հրայր Մկոյանի և Քրիստիան Խիմենեսի հետ, հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: Խիմենեսը «Արարատի» կազմը համալրել է «Լոռիից», իսկ Մկոյանի վերջին ակումբը եղել է «Շիրակը»: 33-ամյա պաշտպանը Հայաստանում հանդես գալու ահռելի փորձ ունի: Նախկինում խաղացել է «Ուլիս», «Միկա» ակումբներում, պաշտպանել է «Ալաշկերտի», «Գանձասար-Կապանի», «Արարատ-Արմենիայի» գույները, ինչպես նաև հանդես է եկել …

