ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը. «Դրսի կողմերի մասնակցությունը ուժի կիրառմանը կխորացնի լարվածությունը»

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական վերջին բախումների վերաբերյալ.
՛՛ԱՄՆ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Մենք ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին:

Միացյալ Նահանգներն ամենախստագույն կերպով դատապարտում է լարվածության այս աճը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բեգոնը զանգահարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ՝ հորդորելով երկու կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել նրանց միջև գոյություն ունեցող ուղիղ հաղորդակցության միջոցները, զերծ մնալ հետագա սրացումից և վնասարար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք էլ ավելի են աճեցնում լարվածությունը տեղում:

Միացյալ Նահանգները կարծում է, որ դրսի ուժերի մասնակցությունը ուժի կիրառման աճին խորապես անօգտակար էև միայն կնպաստի տարածաշրջանային լարվածությանը: Մենք կողմերին հորդորում ենք աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՝ Միացյալ Նահանգները շարունակում են հավատարիմ մնալ կողմերին հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու օգնությանը»,-«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակը։