ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանն այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների խնդրին, որոնք ցանկանում են մեկնել արտերկիր, սակայն սահմանների փակ լինելու պատճառով բախվում են որոշակի խնդիրների: Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության կողմից որևէ խոչընդոտ չկա այս հարցում ու այն կոնկրետ պետության իրավական կարգավորումների դաշտում է: Ավինյանը նաև հորդորեց քաղաքացիներին հանգիստն անցկացնել …

