«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է չեղարկել արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում։ «Մենք պատրաստ ենք մեր մոտեցումները բերել։ Պատրաստ եմ 24 ժամ նախագծերի վրա աշխատել, որպեսզի դրանք շուտ բերվեն, ընդունենք և արտակարգ դրության ռեժիմից դուրս գանք», – այսօր ԱԺ հատուկ նիստի ընթացքում ասաց Մարուքյանը։ Նախագիծը, սակայն, չընդունվեց։ Նախագծին կողմ քվեարկեցին 22, դեմ՝ 68 պատգամավորներ։ …

