Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը ձեռք կբերի «Moderna» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի՝ mRNA-1273-ի, 100 միլիոն դեղաչափ. հաղորդում է CNBC-ը: «Moderna»-ն իր հերթին հայտնել է, որ գործարքի գինը կկազմի 1.53 մլրդ դոլար: Այն ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռք բերել եւս 400 միլիոն դեղաչափ: ԱՄՆ-ն արդեն ներդրել է 955 …

