ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երեք երկրները ԼՂ հիմնախնդրի շուրջ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել

Լուրեր

12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ԱԳ նախարարները համատեղ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում անհապաղ հրադադարի կոչ են արել։ Հայտարարությունը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս աննախադեպ և վտանգավոր բռնության էսկալացիան։

Նախարարներն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց նպատակը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն են եղել՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունը անընդունելի սպառնալիք են տարածաշրջանի կայունության համար։

Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին հակամարտության կողմերին անհապաղ հրադադարի ռեժիմ հաստատելու կոչ են արել։

Համանախագահ երկրները մտադիր են լիարժեք իրականացնել մանդատը, որը նրանց տրվել է ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից, Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ։ Այդ մանդատին համապատասխան նրանք շարունակելու են հետևողականորեն փոխգործակցել կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ պարտավորություն ստանձնել՝ վերականգնել կարգավորման պրոցեսը գոյություն ունեցող հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք լավ հայտնի են երկու կողմերին»,- ասվում է հայտարարությունում։