Վիրավորումների մեծամասնությունն ականապայթյունային են. մարմինների մեջ բազմաթիվ բեկորներ են. Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ առկա են ականապայթյունային վիրավորումներ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վիրավորումների ճնշող մեծամասնությունը՝ գրեթե 100 տոկոսը ականապայթյունային են, ոչ հրազենային, որովհետև փաստացի սա օդային, հրետանային կամ թռչող սարքերով պատերազմ է: Մեր վիրավորների մարմիններում բազմաթիվ բեկորներ կան և հենց այդ բեկորները կամ պայթյունի ուղիղ ուժն է, որն առաջացնում է վիրավորումը կամ դժբախտաբար նաև մահը»,- նշեց Թորոսյանը:

Վիրավոր զինծառայողների թիվը նշելու վերաբերյալ հարցին նախարար Թորոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ, անհրաժեշտության դեպքում, Պաշտպանության նախարարությունը հայտնում է բոլոր տեղեկությունները:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, համապատասխան պարագաներով և բժշկական սարքավորումներով: Արյան պաշարներ նույնպես կան: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր նյութերի մատակարարումներն արվում են անխափան, ինչպես նաև բժշկական անձնակազմի տեղափոխումը:

«Կան բժիշկներ, ովքեր հենց իրենք են խնդրում մեզ, որպեսզի գնան և օգնեն Արցախի իրենց գործընկերներին: Երբեմն մենք մերժում ենք, որպեսզի այդ ամենը կանոնակարգված արվի: Կատարվում է նաև օպերատիվ կառավարում, երբ հասկանում ենք, որ այդ պահին անհրաժեշտ է լինում ուժերի կենտրոնացում և մեկ ուրիշ տեղ ավելի հանգիստ է, արագ տեղափոխումները կատարվում են և՛ Արցախի տարածքում, և՛ Հայաստանից Արցախ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: