ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է հերոսների դպրոցներին և մի խումբ մանկավարժների   

Լուրեր

17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
Բոլորը

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել են Արցախի հերոսներ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, Էդգար Էդվարդի Մարկոսյանը, Յուրա Հայկարամի Ալավերդյանը, Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու) և Սերգեյ Սլավիկի Շաքարյանը, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:

«Քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու, հանուն Հայրենիքի անձնազոհության որակներ փոխանցելու համար նախարարության բարձրագույն պարգևի՝ մեդալի են արժանացել Արմավիրի մարզի Սարդարապատի միջնակարգ, Երևանի թիվ 78 հիմնական, Երևանի Թ. Կրպեյանի անվան թիվ 62 ավագ, Երևանի Լ. Արիսյանի անվան թիվ 127 ավագ, Երևանի թիվ 150 հիմնական, Արարատի մարզի Վեդու թիվ 1 հիմնական դպրոցները, ինչպես նաև Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջը, ԱՀ Ղուզե Ճարտարի Արա Ավանեսյանի անվան դպրոցը։

Միաժամանակ, «Ուսուցչի օրվա» կապակցությամբ մի խումբ մանկավարժներ ևս համավարակի պայմաններում հեռավար ուսուցման կազմակերպման ընթացքում տեղեկատվական հաղորդակցական գիտելիքներ և հմտություններ կիրառելու, առարկայական պատրաստվածություն ցուցաբերելու, ստեղծագործական աշխատանք կատարելու համար պարգևատրվել են նախարարության մեդալով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

ԿԳՄՍ նախարարության մեդալի են արժանացել Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի պատմության ուսուցիչ Արամ Ղանդիլյանը, Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի լեզվի ուսուցչուհի Զուբեյդա Մելիքյանը, Արմավիրի մարզի Լեռնագոգի միջնակարգ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մարինե Քամալյանը, Արմավիրի ինդուստրիալ մանկավարժական քոլեջի զինղեկ Կարեն Սարգսյանը։

Պատվոգրով են պարգևատրվել Երևանի թիվ 143 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Կարինե Կոստանյանը, ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Արմինե Գրիգորյանը, ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Սիրանուշ Սահակյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 16 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիանա Կարապետյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանը, ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոցի պատմության ուսուցչուհի Նազելի Գիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանը, ՀՀ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Արմինե Սաֆարյանը, ՀՀ Արարատի մարզի Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչուհի Ալինա Մովսիսյանը։ Եվս երեք տասնյակ մանկավարժներ պարգևատրվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրով»,- տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: