Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ելույթը սկսեց պատմական ակնարկով՝ հիշեցնելով, որ նախորդ գումարման խորհրդարանում ընդդիմությունը դեմ էր ծրարով քվեարկելուն։ «Էդ ո՞նց ենք պատկերացնում՝ պատգամավորին չտեսնենք։ Ի՞նչ …

