Օգոստոսի 12-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։ «Մասնակցում էին մայրաքաղաքի տարածքային բաժինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումների ծառայողները։ Նելլի Դուրյանը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասները մշտապես ոստիկանության …

