Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում նրան հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Նշելով, որ գագաթնաժողովն այս տարի նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանն, էներգետիկային, արհեստական բանականությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենն իր մասնակցությամբ ներդրում կունենա համաժողովի …

