Բանկերը կայունության որևէ խնդիր չունեն, անհանգստանալու կարիք չկա․ տնտեսագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հայ-ադրբեջանական պատերազմը մեծ ինտենսիվությամբ շարունակվում է։ Այս ընթացքում տնտեսության իրավիճակի, տնտեսական հեռանկարների մասին զրուցել ենք տնտեսագետ, ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Հայկ Մնացականյանի հետ։

– Պարոն Մնացականյան, պատերազմի 10-րդ օրն է։ Արդյոք հնարավո՛ր էր փոփոխությունները տեսնել տնտեսության մեջ։

– Տնտեսության հետ կապված շատ արագ փոփոխություններ հնարավոր չէ տեսնել։ Պատերազմն ազդում է տնտեսության վրա, տնտեսությունն էլ իր հերթին ազդում է պատերազմի արդյունքի վրա՝ ոչ կարճաժամկետ, երկարաժամկետ։ Պատերազմական ժամանակաշրջանում ազգային տնտեսության դոմինանտ մաս է կազմում ռազմարդյունաբերությունը։

Պատերազմի երկարաժամկետ լինելու պարագայում կարևորագույն դեր է խաղում ռազմարդյունաբերության ոչ թե էքստենսիվ, այլ ինտենսիվ զարգացումը, որը հիմնված է լինում բարձր տեխնոլոգիաների վրա։ Երկարատև պատերազմի ժամանակ ռազմարդյունաբերությունը դառնում է տնտեսության հետագա զարգացման խթանիչ ուժ։

– Բանկային համակարգում շատ բան կախված է սպասումներից։ Այն բանից, թե մարդիկ ինչ են սպասում, կախված են բանկային համակարգի արձագանքները։ Հիմա ի՞նչ արձագանք կա բանկերից։

– Բանկային համակարգը կայուն վիճակում է։ Դեռևս 2012-2013-2014 թվականներին բավական քայլեր իրականացվեցին կայունության ապահովման համար, ավելացվեց կապիտալազինվածությունը։ Եվ այսօրվա դրությամբ բանկային կապիտալը շատ ամուր է, այն առումով, որ բանկերը կայունության առումով որևիցե խնդիր չունեն։ Ես ուղղակի կհորդորեմ մեր հասարակությանը այդ մասով չանհանգստանալ, ավանդների մասով չանհանգստանալ։

Նախորդ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ զարմանալի երևույթ տեղի ունեցավ՝ ավանդները ավելի շատացան։ Ինչո՞ւ։ Որովհետև երբ արտադրություն չկար, պրոցեսը դանդաղել էր, սպառման պրոցեսը ևս դանդաղել էր, մարդկանց ձեռքին կուտակված կապիտալը տեղափոխվեց դեպի բանկային համակարգ, որովհետև կայուն համակարգ էր, ֆինանսական այն կայուն ոլորտն էր, որտեղ կարելի էր ուղղակի ապահով պահել գումարը։ Այսօրվա դրությամբ այդ ապահովությունը կա։

– Թուրքիայի դերին անդրադառնալիս հայերը որոշեցին, որ այլևս չեն գնելու թուրքական ապրանք։ Սա Թուրքիային մեծ վնաս չի տա, որովհետև խոսքը փոքր ծավալի ապրանքների մասին է։ Իսկ ի՞նչ օգուտ կտա Հայաստանին։

– Հարցը պետք է դիտարկել կարճաժամկետ ու երկարաժամկետ հատվածների մեջ, որովհետև երկու տարբերակ կա։ Մենք հրաժարվում ենք թուրքական արտադրանքից և գտնում ենք դրան փոխարինող։ Փոխարինողի երկու մոտեցում կա․

  • կամ արտադրենք ինքներս, փորձենք ստեղծել արտադրություն, այսինքն՝ պետությունը հնարավորություններ, աջակցություն ստեղծի տվյալ տեսակի արտադրանքի կազմակերպումը ՀՀ-ում անելու համար,
  • կամ դրան այլընտրանք՝ ներմուծումը Չինաստանից կամ այլ երկրներից, որ գնային առումով համարյա նույնը կամ ավելի էժան կլինեն։

Կարճաժամկետ հատվածում բիզնեսը կգտնի այլընտրանքը՝ կսկսի ներմուծել այլ երկրներից։ Բայց տնտեսության զարգացման համար կարևոր է խթանել ոչ թե ներմուծումը, այլ ստեղծել պայմաններ, հնարավորություններ՝ դրան փոխարինող ապրանքների արտադրությունը Հայաստանում կազմակերպելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Գարիկ Հարությունյան