Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Վրաստանում այսօր նախատեսված է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը. գրում է Գրուզիա-online-ը։

Նիստը կմեկնարկի ժամը 12:00-ին։

Նշվում է, որ նորընտիր խորհրդարանի նիստի օրակարգի առաջին հարցը խորհրդարանի բոլոր 150 պատգամավորների լիազորությունների ճանաչումն է։ Նաև կընտրվեն խորհրդարանի նախագահն ու փոխնախագահները, ինչպես նաև հանձնաժողովների նախագահները։

Նշենք, որ նախօրեին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ նիստը հակասահմանադրական է։ «Վրաստանի խորհրդարանի վաղվա նիստը հակասահմանադրական է. զանգվածային ընտրակեղծիքները խաթարեցին դրա լեգիտիմությունը։ Ես հրաժարվեցի առաջին նիստը հրավիրելուց, և Սահմանադրությունը չի ճանաչում որևէ մեկին, ով կարող էր փոխարինել։ Իմ բողոքը քննարկվում է Սահմանադրական դատարանում»։

Լրատվամիջոցը հայտնում է, որ Թբիլիսիի Ազատության հրապարակ հատուկ ջոկատայիններ են բերվել։ Մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա․ առկա են ջրցան մեքենաներ։

Նշվում է նաև, որ Ռուսթավելի պողոտայում գիշերը հանգիստ է անցել։ Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքողները գիշերը խարույկ են վառել։

Ցուցարարները սպասում են պատգամավորներին. նրանց են միացել Բաթումի մի քանի ուսանողներ։

Վրաստանի Հանրային ՀԸ-ի հաղորդմամբ՝ Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ: Դա նշանակում է, որ շենք մուտքը սահմանափակումներով կլինի՝ պատգամավորների և աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար։ Սահմանափակումը չի վերաբերի միայն հավատարմագրված լրագրողներին։