Ովքեր խոսում են Հարավային Կովկասում օտար զորքերի խաղաղապահության մասին, քաղաքականությունից մղոններով հեռու են․ քաղաքագետ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

«Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Իրանը, ո՛չ Չինաստանը, ո՛չ Հնդկաստանը, ո՛չ արաբական աշխարհը չեն կարող խաղաղություն պարտադրել Ադրբեջանին: Ներկա պատերազմում խաղաղություն պարտադրել կարող է միմիայն Հայոց բանակը: Ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ ԱՄՆ-ն, ե՛ւ Իրանը, ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Հնդկաստանը, ե՛ւ արաբական երկրները Հայոց բանակի առաջխաղացման շահառուներն են: Ուստի նրանք օգնել ու օժանդակել են Հայոց բանակին մինչ օրս ու նույն կերպ շարունակելու են ապագայում: Եթե մեզանում կան մարդիկ, ովքեր այդ մասին չգիտեն, դա իրենց կարճատեսությունից է գալիս»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սարո Սարոյանը:

Նա հավելել է․ «Մերձավոր Արեւելքում Թուրքիան ու Ադրբեջանը, գործելով համատեղ, խախտել են աշխարհաքաղաքական հավասարակշռությունը ու Հայոց բանակի վրա ընկել է Հարավային Կովկասում անվտանգության նոր համակարգի ճարտարապետը լինելու դերակատարությունը: Հայոց բանակը պատվով է կատարում իր այդ առաքելությունը: Բոլոր նրանք, ովքեր խոսում են Հարավային Կովկասում օտար զորքերի խաղաղապահության մասին, նրանք քաղաքականությունից մղոններով հեռու են ու չեն հասկանում ներկա իրավիճակի նրբությունները: Աշխարհաքաղաքական հավասարակշռության հասնելու համար օտար տերությունների զորքերը տեղ չեն կարող գտնել ռազմական գործողությունների թատերաբեմում, քանի որ դա կստեղծի նոր անհավասարակշռություններ:

Ռուսաստան-Թուրքիա ուղղակի առճակատման հարցում աշխարհում իհարկե կան շահառու սուբյեկտներ: Իսրայել-Թուրքիա լարված հարաբերությունների խորապատկերին ներկայումս Իսրայելը չի վարանում լուրջ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: Իսկ Թուրքիան մեծ սիրով օժանդակում է Իսրայելին այդ հարցում: Իսրայելի նման քաղաքականությունը նպատակ ունի բեկել դեպքերի ընթացքը եւ պարտվող Ադրբեջանին ինչ-որ կերպ հաղթական մարտեր վարելու հնարավորություն ընձեռել: Այնպիսի հաղթական մարտեր, որոնք կվերափոխվեն Հայաստան-Ադրբեջան ուղղակի պատերազմի՝ սահուն կերպով հանգեցնելով Թուրքիա-Ռուսաստան ավերիչ պատերազմին: Դա Իսրայելին հնարավորություն կտա Արեւելյան Միջերկրածովում դառնալ տերուտնօրեն՝ ձերբազատվելով Թուրքիայի նավթագազային նկրտումներից:

Պետք է հասկանալ, որ Թուրքիա-Ռուսաստան ուղղակի առճակատումը բոլորովին չի բխում Հարավային Կովկասի պետությունների ու ժողովուրդների շահերից: Բայց կա մի կետ, որտեղ այդ երկրները ունեն համընկնող շահ: Դա Հայոց բանակի հաղթանակի դափնիների վերահասցեագրումն է դեպի Ռուսաստան: Քանի որ Հայոց բանակն Արցախում գերազանց կատարում է իր առաքելությունը, թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Թուրքիայի համար կա նրա ուժն ու ձեռքբերումները նսեմացնելու շահագրգռություն: Արցախյան ճակատում պարտվելով Հայոց բանակից՝ Թուրքիան փոշիացնում է տարածաշրջանային դերակատարի ու ուժի իր բոլոր ձեռքբերումները: Ներկայումս, ինչպեսեւ ապագայում, նա շահագրգիռ է իր եւ այլ հանրություններին մատուցել չարյաց փոքրագույնը՝ Հայոց բանակի հաղթական ընթացքը ներկայացնելով Ռուսական բանակի ու Ռուսաստանի ներգրավման արդյունք: Նմանապես Ռուսաստանին մշտապես հետաքրքրել ու հետքրքրելու է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները ներկայացնել որպես իր ուժի ու ներգրավման արդյունք»:

Ըստ Սարոյանի՝ մեզանում ովքեր խոսում են ռուսական կամ այլ խաղաղապահության մասին, նրանք ուղղակի դեմ են գնում Հայոց բանակի փառքին, մեր ինքնիշխանությանը, մեր պետական շահերին եւ ընդհանրապես ողջախոհությանը․ «Ամենից մեծ խնդիրն այն է, որ օտար շահերի սպասարկմամբ այսօր զբաղվում են ոչ միայն օտար ազդեցության գործակալները, այլ նաեւ մարդիկ, ովքեր հնացած համոզմունքներ ունեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ այլ երկրի զորության ու ազդեցության մասին: Աշխարհը վաղուց փոխվել է եւ ժամանակն է, որ հայ մարդը նույնպես փոխվի՝ ձերբազատվելով ցեղասպանության սինդրոմից: Օտարները մեզ օգնելու են, դա Հարավային Կովկասում մեր առաքելության գիտակցության արդյունքն է: Օտարները հաջողելու են իրենց վերագրել մեր բոլոր հաղթանակները, եթե մենք ինքներս դրան նպաստենք՝ տուրք տալով մեր հնացած համոզմունքներին: Այսօր պատմություն է կերտվում բացառապես Հայոց բանակի ու մեր հանրության տոկունության շնորհիվ: Մեզ օգնում են շատերը ու դա բնական ընթացք է բոլոր ժամանակների ու բոլոր պատերազմների համար: Հենց այս դեպքի համար է ասված, որ պարտությունը մի տեր ունի, իսկ հաղթանակը բազում տերեր: Մենք մեր հաղթանակի տերը պետք է լինենք»,- եզրափակել է նա: