Գյուղատնտեսության ոլորտի վարկավորման աջակցությունից օգտվել են 21446 շահառուներ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ «Այսինքն՝ որքան էլ, որ մենք մտածենք, որ բանկային համակարգը բարձր պահանջներ է ներկայացնում կազմակերպությունների վարկունակության որոշումը կայացնելուց առաջ, այս 21446 թիվը նշանակում է, որ մենք ունենք բավականաչափ մեծ թվով վարկունակ տնտեսվարողներ, որպեսզի նրանք կարողանան օգտվել գյուղատնտեսական աջակցության …

