Զերծ մնացեք ՀՀ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս ներկայացնելուց. Փաշինյանի խոսնակի հորդորը՝ ԶԼՄ-ներին

Լուրեր

05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.

«Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը։

«Հակամարտությունների կարգավորումը պետք ա իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»:

Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»:

Նշենք, որ րոպեներ առաջ ռուսական ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը «Փաշինյանը նշել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում զիջումների կգնա Ղարաբաղի հարցում» վերտառությամբ հոդված է հրապարակել, ուր հղում է արվում ՀՀ վարչապետի՝ AFP գործակալությանը տրված հարցազրույցը: