Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները

Լուրեր

17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
17.09.2026 | 15:40
«Չելսիի» ղեկավարը վաճառել է ակումբում իր մասնաբաժինը
17.09.2026 | 15:28
«Արևմուտքը բացահայտ միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին»․ Շոյգու
17.09.2026 | 15:19
ՌԴ-ն Սև ծովում հարվածել է Տանզանիայի դրոշի ներքո նավարկող նավին․ նավապետը զոհվել է
17.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին // Գերմանիան ՀՀ ՊՆ-ին ձնագնացներ է նվիրել․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 15:07
Ռուբեն Մխիթարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ
17.09.2026 | 15:02
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ-ում ՌԴ ներդրումներով ընկերությունների նկատմամբ, իբր, «ռեյդերային զավթում» է իրականացվում
17.09.2026 | 14:54
Մատենադարանի ձեռագրական գանձարանը համալրվել է 1491 թվականի Շարակնոցով
17.09.2026 | 14:49
Տեղեկություն Կիպրոս – Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
17.09.2026 | 14:40
Կոռուպցիոն սկանդալի ֆոնին՝ Զելենսկին Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնակատար է նշանակել
17.09.2026 | 14:33
ՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններին
17.09.2026 | 14:24
Ադրբեջանցի պատգամավորը հայտարարել է, թե Բաքուն կարող է Հայաստանի տարածքում հուշարձաններ «վերականգնել»
17.09.2026 | 14:15
Արման Ծառուկյան. «Ռուֆիին հաղթելու դեպքում կանցկացնեմ չեմպիոնական մենամարտ»
17.09.2026 | 14:15
Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 14:10
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել մահացած զինծառայողի գործով
Բոլորը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային 3 խմբերն այց են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կացարաններ՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:

Մարզերում տեղակայված կացարաններում Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ներգրավված բժիշկը և հոգեբանը, ծանոթացել են նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարաններում բնակվող անձանց հետ: Առաջնահերթ ուշադրության են արժանացել երեխաներն ու տարեցները:

Մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կացարաններում կամավոր աշխատանք կատարող քաղաքացիներն այցերի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ: Նրանց հետ քննարկվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, բնակության պայմանների, սննդի, հագուստի, երեխաների կրթության իրավունքն անխոչընդոտ ապահովելու, տարեցների սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման  և այլ  հարցեր:

Կացարաններում բնակվող անձանց կողմից բարձրացված մի շարք հարցեր տեղում ստացել են լուծում:

Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են և ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն մարդկանց խնդիրները լուծելու համար:

Արցախից ժամանած անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո: