Ինչու հնարավոր չէ կրակը դադարեցնել. ՀՀ ԱԺ-ն արձագանքում է ԵԱՀԿ-ի՝ հրադադարի հաստատման կոչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները երեկ ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ ամենավճռական կերպով դատապարտել են բռնությունների աննախադեպ և վտանգավոր էսկալացիան արցախյան հակամարտության գոտում և դրա սահմաններից դուրս: Արտգործնախարարները վերստին կոչ են արել կողմերին՝ անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել։

Պաշտոնական Երևանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Արցախի հակամարտության գոտում՝ որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար: Այս մասին ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ այսօր տարածած հայտարարությունում:

Հրադադարի մասին կանխատեսումներ անելն այս պահին դժվար է, հակամարտող կողմերը չեն պատրաստվում զիջումների գնալ: Ադրբեջանը, որն արդեն 3․5 հազար մարդկային և հարյուրավոր զինտեխնիկայի կորուստներ ունի, ինչպես նաև ռազմական գործողություններին ներգրավել է ահաբեկիչների, նախագահի մակարդակով հայտարարել է՝ հրադադար կլինի այն ժամանակ, երբ հայկական կողմը զորքը դուրս հանի իր տարածքներից: Բաքվի ագրեսոր հայտարարություններին և գործողություններին ի պատասխան՝ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես հայտնել է, որ Ադրբեջանին պարտադրվելու է խաղաղություն՝ առանց զիջումների:

Այդուհանդերձ, հակառակ Ադրբեջանի՝ հայկական քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը հրետակոծելուն, հայկական կողմը մշտապես պատրաստակամություն է հայտնել խնդրի խաղաղ կարգավորմանը: Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառել, որ Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում կկայանա:

ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը կարծում է՝ վաղ է հրադադարի մասին խոսել: Ընդգծելով, որ հայկական կողմը ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային տարբերակի կողմնակից է, Ռուբինյանը, միաժամանակ, մատնանշում է, թե Բաքուն ինչպես է արձագանքում միջազգային հանրության խաղաղության հաստատման կոչերին:

Կրակը դադարեցնելու՝ միջազգային կոչերն ինչպե՞ս կարող են իրականություն դառնալ, երբ հայկական կողմը կրակով պաշտպանվում է Ադրբեջանի հարձակումներից, ասում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և ընդգծում, որ գնդակը Բաքվի դաշտում է:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ նշում է՝ հրադադարի մասին հայտարարություն անող երկրներին և կազմակերպություններին պետք է մեկ բան ցույց տալ՝ թշնամին հայերին ոչնչացնելու ծրագիր է իրականացնում:

Հրադադարին հասնելու միակ ճանապարհն Ադրբեջանին ճնշելն է, կարծիք է հայտնում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը և նշում, որ գործիքակազմը գերտերությունների ձեռքերում է:

Վերջին օրերին հրադադարի հաստատման հետ կապված հրապարակ նետվեց հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու տարբերակը։ Թեմայի վերաբերյալ հրապարակումներ եղան նախ ռուսական մամուլում, իսկ ահա երեկ և այսօր նման ուղերձներով հանդես եկան ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանը և Սամվել Կարապետյանը:

ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը կարծում է, որ չպետք է մոռանալ Մոսկվայի հնարավորությունների մասին, բայց տարածաշրջանում խաղաղապահ լավագույն առաքելությունն իրականացնում է Արցախի Պաշտպանության բանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան