«Շահերի բախում Լեռնային Ղարաբաղում»․ ինչո՞վ է պայմանավորված ԼՂ հակամարտության սրումը․ Le Figaro

Լուրեր

05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադրված վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պուտինի Ռուսաստանն ու Էրդողանի Թուրքիան Կովկասում՝ Սիրիայից ու Լիբիայից հետո պոտենցիալ երրորդ ճակատում, գնահատող հայացքով նայում են միմյանց»,- գրում է Ալեն Բարլյուեն Le Figaro-ում։

«Բազմաթիվ փորձագետների կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում նոր հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, կապված է Սիրիայում տիրող իրավիճակի հետ, որտեղ Թուրքիայի ծրագրերը ձախողեցին ռուսական օպերացիաները, և Լիբիայում, որտեղ թուրքական հաջողությունը ևս չափազանց սահմանափակ է»,- նշվում է հոդվածում։

«Ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում թուրքական քաղաքականությունը փակուղի է մտել»,- կարծում է քաղաքագետ Իլյա Գրաշենկովը։ Նրա կարծիքով՝ հենց սրանով է բացատրվում Կովկասում Անկարայի կողմից երրորդ ճակատի բացումը։

«Թուրքիան որոշել է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, բայց ոչ թե նրա հետ առճակատման, այլ Սիրիայի ու Լիբիայի հարցերով բանակցություններում իր դիրքերն ամրապնդելու շուրջ»,- հայտարարել է փորձագետը Le Figaro-ին։

Միաժամանակ Իրանը՝ «ղարաբաղյան հակամարտության եռանկյունու» երրորդ մասնակիցը, փորձում է ամրապնդել իր դիրքերը Հարավային Կովկասում՝ խաղադրույք կատարելով տարածաշրջանում իր գլխավոր դաշնակցի՝ Հայաստանի վրա, նշվում է հոդվածում։

«Ինչքան էլ պարադոքսալ է, սակայն պատմական ու հումանիտար պատճառներով Իսլամական Հանրապետության ու Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ ավելի սառն են, քան Հայաստանի հետ»,- գրում է Le Figaro-ն։

Պարբերականի հետ զրույցում փորձագետներից մեկը կարծիք է հայտնել, որ նավթի գնանկմամբ պայմանավորված տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին ու  կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով՝ Ադրբեջանը «որոշել է օգտագործել հայրենասիրական մոբիլիզացիան՝ բնակչության վրա ազդեցություն ունենալու համար»։

Ըստ նրա՝ Բաքվում, հնարավոր է, ցանկություն է առաջացել «հիշողությունից ջնջել հուլիսյան պատերազմի անհաջողությունները»։

Ռուս և արևմտյան փորձագետները նաև նշում են «թուրքական գործոնը», նկատի ունենալով այն, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձգտում է իրեն ներկայացնել բոլոր մահմեդականների ու թուրք ժողովուրդների առաջնորդ»։

Տաթև Ֆռանգյան