Էրդողանի ստվերային պատերազմները․ գերմանական Der Spiegel-ն Ադրբեջան տեղափոխվող վարձկանների մասին նոր մանրամասներ է հայտնում

Լուրեր

05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
Բոլորը

Թուրքական կառավարությունը պնդում է, որ ակտիվորեն չի խառնվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը, սակայն Der Spiegel-ի տրամադրության տակ եղած փաստերը խոսում են այն մասին, որ նախագահ Էրդողանը նպատակային կերպով այնտեղ սիրիացի վարձկանների է ուղարկում։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը, որը կարողացել է խոսել Ադրբեջանում կռվող սիրիացի վարձկանի հետ։

Լրատվամիջոցը գրում է, որ տղամարդու ձայնը կոպիտ է թվում, խուճապի է նման։ Նա Լեռնային Ղարաբաղի շփման գծին մոտ գտնվող ռմբապաստարանում է։ Այս մասին հեռախոսով պատմել է սիրիացի 24-ամյա Իբրահիմը։ Նրա խոսքով՝ իր գլխի վրայով հայկական կործանիչներն են անցնում։

«Մեզ ծանր հարվածներ են հասցնում։ Մենք այնքան շատ մարդ ենք կորցրել, որ չեմ էլ       կարող հաշվել։ Միայն հույս ունեմ, որ դուրս կպրծնեմ այստեղից»,- Der Spiegel-ի հետ զրույցում ասել է վարձկանը։

Հոդվածում ասվում է, որ մինչև վերջերս Իբրահիմը Սիրիական ազատ բանակի «Սուլթան Մուրադ» դիվիզիայի կազմում մարտնչել է Բաշար Ասադի վարչակազմի դեմ։ Բայց հիմա ծառայում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Սիրիական ազգային բանակի վերջին դաշնակցին՝ բոլորովին այլ ճակատում, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունում Լեռնային Ղարաբաղի շուրջ։

Der Spiegel-ի հետաքննությունը ցույց է տալիս, որ Թուրքիան տարածաշրջան է ուղարկել ամենաքիչը 1000 սիրիացի գրոհայինների ու անօդաչու սարքեր։ Մի քանի սիրիացիներ իրարից անկախ հաղորդում են, որ կռվում են Լեռնային Ղարաբաղում Անկարայի առաջադրանքով։ Աշխարհագրական տվյալները իսկապես ցույց են տալիս նրանց տեղակայումը տարածաշրջանում։

Գերմանական պարբերականը գրում է, որ դեռևս ամռան սկզբին Էրդողանին հաջողվել է փոխել Լիբիայում ընթացող պատերազմը իր դաշնակիցների օգտին՝ մի քանի հազար սիրիացի վարձկանների շնորհիվ։ Թուրքիայի նախագահը դարձել է հյուսիսաֆրիկյան պետության  թաքուն տիրակալը՝ կարիք չունենալով օգտագործել սեփական զորքերը։ Հիմա նա, ըստ հրապարակման, նույն մարտավարությունը ուզում է կրկնել Կովկասում։

«Համզա» դիվիզիայի հրամանատարը Der Spiegel-ին պատմել է, որ սեպտեմբերի վերջից Լեռնային Ղարաբաղ է ուղարկել իր գրոհայիններին, որոնց հավաքում են Սիրիայի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարից։

«Սուլթան Ահմեդի» անդամ Իբրահիմն էլ լրատվամիջոցին պատմել է նաև, որ իր ընկերներից մի քանիսը հրաժարվել են մասնակցել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին Ադրբեջանի կողմից։ Իսկ ինքը համաձայնել է, քանի որ ընտանիքին կերակրելու խնդիր ունի՝ կինն ու երեք երեխաներն ապրում են թուրք-սիրիական սահմանին գտնվող փախստականների ճամբարում։ Թուրքիան էլ, ըստ վարձկանի, յուրաքանչյուր զինյալի առաջարկում է ամսական 1․000 դոլար՝ Կովկասում ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Իբրահիմը նաև պատմել է, որ Լեռնային Ղարաբաղում կռվում է առաջնագծում, ադրբեջանցի զինվորներն ավելի հեռու են։ Չնայած գումարին՝ Իբրահիմը զղջում է, որ համաձայնել է այդ աշխատանքին։

«Ես չգիտեմ՝ այստեղ ինչ եմ անում»,- վարձկան զինյալի խոսքերն է մեջբերում Der Spiegel-ը։

Էմմա Չոբանյան