Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր է այցելել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ, որին նաև լուսանկարներ է կցել։ «Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։ Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք …

