Հրադադարը զինադադար չէ․ ո՞րն է տարբերությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Գիշերը Մոսկվայում ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև համաձայնեցվածը հրադադար է։ Հանրային լայն շրջանակներում շփոթ կա, թե հրադադարն ու զինադադարը նույնն են, մինչդեռ այդպես չէ։

Հրադադարը նշանակում է, որ կողմերը համաձայնվում են որոշ ժամանակով դադարեցնել կրակը՝ որևէ հարց լուծելու համար։ Այս դեպքում հրադադարն ընդունվել է որպես մարդասիրական միջոց՝ զոհվածների մարմիններն ընտանիքներին վերադարձնելու համար։

Բայց սա միայն պաշտոնական մոտեցումն է։ Ինչպես Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա Ադրբեջանը հրադադար կոչվածի դադար հատվածն օգտագործում է զորքերը խելքի բերելու, վերադասավորումներ անելու ու նորից հարձակվելու համար։

Դա նաև ակնհայտ է դառնում Ստեփանակերտի ուղղությամբ անօդաչուների հարձակումից, Հադրութի ուղղությամբ գրոհից ու դիվերսիայից և Կապանի մոտ խաղաղ բնակավայրերի թիրախավորումից։

Ինչ վերաբերում է զինադադարին, այն ավելի լայն ընդգրկում ունեցող համաձայնություն է։ Դա նշանակում է, որ կողմերը համաձայնում են բոլորովին դադարեցնել ռազմական գործողությունները՝ պատերազմը ավարտելու ակնկալիքով։ Այս պահին հայ-ադրբեջանական զինադադարի մասին համաձայնություն չկա։

Բայց զինադադարի պարագայում նույնպես խաղաղությունը երաշխավորված չէ, քանի որ զինադադարի ընթացքում ընթացող բանակցությունները կարող են արդյունք չտալ։

Մանրամասները՝ տեսանյութում։