Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։ Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը …

