Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագծի վերաբերյալ։ Նախարարության կողմից մեկ շաբաթ առաջ հանրային քննարկման դրված նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. e-draft.am հարթակում այն ունեցել է մոտ 16 հազար դիտում, ստացվել է շուրջ 300 առաջարկ, որոնց մեծ մասը վերաբերում …

