Քեզ հետ ենք, Հայաստան, Ադրբեջանի արածն աններելի է. աշխարհահռչակ ո՞ր աստղերն են սատարում մեր երկրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանափոխության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Քեզ հետ եմ, Հայաստա՛ն», «Ճանաչե՛նք Արցախը», «Կվերականգնե՛նք կորցրածը», «Միացե՛ք դրամահավաքին». այս օրերին Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին իրենց կոչերով և զորակցությամբ անդրադառնում են նաև աշխարհահռչակ աստղերը: Այսպիսով՝ անգլիացի հանրահայտ երաժիշտ, երգահան «Գրեմմի»-ի դափնեկիր Փիթեր Գաբրիելը դիմել է երկրպագուներին և պատկան կառույցներին՝ խոսելով պատերազմի մասին։

«Կռիվը, որն այժմ ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև, սարսափելի է, և մենք պետք է ամեն գնով խրախուսենք հրադադարի հաստատումը, բայց լուրերը, որ նախագահ Էրդողանը տեղակայել է 80.000-անոց թուրքական զորք Հայաստանի հետ սահմանին, սարսափազդու և մտահոգիչ են»,- գրել է նա՝ խնդրելով քաղաքական գործիչներին հորդորել Բրյուսելին, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին միջամտել, քանի դեռ ավելի մեծ թվով մարդկային կորուստներ չեն եղել:

Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին անդրադարձել է նաև դասական երաժշտության ոլորտի մեկ այլ ներկայացուցիչ՝ հայտնի դաշնակահար Եվգենի Կիսինը: Նա ինստագրամյան իր էջում գրել է․ «Քեզ հետ եմ, Հայաստան»։ Գրառմանը կից Կիսինը հրապարակել է տեսանյութ, որտեղ կատարում է Կոմիտասի «Կռունկ»-ը։

Իտալացի ականավոր դիրիժոր և դաշնակահար Ֆաբիո Մաստրանջելոն էլ դատապարտում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողությունները: Նա ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է. «Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի, Թուրքիայի, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների ձեռքով, բացարձակ աններելի է»: Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն էլ իր հետևորդներին կոչ է արել աշխարհին տեղեկացնել կատարվող իրադարձությունների մասին և մասնակցել համազգային դրամահավաքին:

«Սեպտեմբերի 27-ից սկսած իմ հայրենի Հայաստանը տառապում է Ադրբեջանի հասցրած պատերազմի պատճառով, որը հակառակորդը իրականացնում է դաշնակից Թուրքիայի հետ համատեղ։ Թուրքիան Ադրբեջանին բացահայտ կերպով սատարել է՝ տրամադրելով ռազմական տեխնիկա, սիրիացի վարձկաններ և միջազգային ահաբեկիչներ»,- ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է երաժիշտը՝ շեշտելով, որ հրետակոծվում են գյուղեր, քաղաքներ, թիրախավորվում է Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչությունը։

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն էլ իր հերթին խոսել է այլ երկրների կողմից Արցախի անկախության ճանաչման կարևորության մասին: «Անհրաժեշտ է, որ Արցախի անկախությունը ճանաչվի այլ երկրների կողմից՝ պաշտպանելու Արցախի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի և Թուրքիայի անօրինական ու անխոհեմ ահաբեկչական գործողություններից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանկյանը:

Նա նաև կոչ է արել միանալ համահայկական դրամահավաքին, ինչպես նաև իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցներով և Արցախին նվիրված կատարումով: Կանադահայ հանրահայտ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և նրա կինը՝ դերասանուհի Արսինե Խանջյանը ևս անմասն չեն մնացել Արցախին զորակցություն հայտնելու գործից: Ա

տոմ Էգոյանը հարցազրույց է տվել կանադական CTV ալիքին՝ բարձրաձայնելով Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի սկսած պատերազմի մասին: Բացի այդ՝ նրանք հանդես են եկել համատեղ տեսաուղերձով՝ աջակցություն հայտնելով Արցախում և Հայաստանում ապրող քույր-եղբայրներին. «Ողջ սփյուռքը ոտքի է ելել և կանգնած է արցախահայության կողքին, պատրաստ է աջակցել ու անել ամեն բան, որպեսզի վերականգնենք կորցրածը և ստեղծենք արժանավայել միջավայր»,-ասել է Ատոմ Էգոյանը: Արսինե Խանջյանն էլ դիմել է հայ մայրերին՝ նշելով, որ կիսում է նրանց ցավը:

Մանրամաները` տեսանյութում:
Աննա Բաբաջանյան