Դպրոցներում դիմակների կրման վերահսկողությունը դրված է կրթության ոլորտի տեսչական մարմնի վրա։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Տեսչական մարմինը այցելություններ կկատարի դպրոցներ, կհետևի՝որքանով է պահպանվում, ընդ որում՝ մենք նախատեսել ենք, որ առաջին փուլում այս այցելություններն առավելապես պետք է կրեն աջակցող բնույթ։ Այսինքն՝ խնդիրն այստեղ որևէ մեկին տուգանելը կամ պատժելը չէ, եթե, …

