Մեր խնդիրն է Արցախի անկախության ճանաչումը աշխարհի կողմից, և այս ուղղությամբ, չեմ բացառում, որ առաջիկայում քայլեր ձեռնարկվեն․ Վահրամ Պողոսյան

Լուրեր

05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի անկախության ճանաչման հարցը միանշանակ Արցախի արտաքին քաղաքական օրակարգում է, սակայն Արցախի իշխանությունները չեն կարծում, որ անկախությունը պետք է ճանաչի միայն ՀՀ-ն։ Այս մասին այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության անախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, արդյոք, որ Արցախի նախագահն այս օրերին դիմի ՀՀ-ին՝ Արցախի անկախության ճանաչման հարցով։

«Քաղաքական ամբողջ պրոցեսը պետք է տարվի այն ուղղությամբ, որ Արցախի անկախությունը ճանաչեն աշխարհի շատ այլ երկրներ։ Մեր խնդիրն է ոչ միայն Արցախի ճանաչումը մեկ պետության, այլ Արցախի ճանաչումը աշխարհի կողմից, և այս ուղղությամբ, չեմ բացառում, որ առաջիկայում քայլեր ձեռնարկվեն։ Սա, ամեն դեպքում, ցույց կտա ժամանակը, ցույց կտան այն պրոցեսները, որ այսօր տեղի են ունենում և այդ պրոցեսներից կախված՝ արդեն կհետևեն մեր արտաքին քաղաքական օրակարգի ամենակարևոր հարցի հետ կապված որոշումները»,- նշեց Պողոսյանը։

Հարցին՝ գործնականում ի՞նչ կտա Արցախին անկախության ճանաչումը, Պողոսյանը պատասխանեց, որ չի կարող շատ փակագծեր բացել, քանի որ տակտիկական խնդիր է․ «Եթե առաջիկայում գործընթացներն ընթանան այնպիսի ճանապարհով, որ Արցախի նախագահն արդեն կհայտարարի, որ դիմում է աշխարհի պետություններին՝ Արցախի անկախության ճանաչման գործընթաց սկսելու, այդ ժամանակ արդեն մենք կտեսնենք, ովքեր են այն համարձակները, որոնք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց ես համոզված եմ, որ այդպիսիք կան»։

Վահրամ Պողոսյանը, այնուամենայնիվ, նշեց, որ Արցախի անկախության ճանաչումը պետք է առաջին հերթին համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

«Արցախյան հիմնախնդիրը տարիներ ի վեր միշտ եղել է Մինսկի խմբի հովանու ներքո, և այս ձևաչափի մեջ ենք մենք առաջին հերթին պատկերացնում Արցախի անկախության ճանաչման փաստը։ Բնականաբար, այդ երկրների հետ աշխատանքներ տարվում են, և բոլոր քայլերը՝ անկախ իրավիճակից, մենք պետք է գնահատենք ոչ թե հուզական դաշտում, այլ սթափ, քաղաքական հաշվարկներով։ Բոլորիս խնդիրն Արցախի անկախության վերջնական ճանաչումն է, և դրա համար մեր քայլերը պետք է շատ հավասարակշռված լինեն։ Կարծում եմ՝ մենք բոլորս դրա ականատեսը կլինենք, և դա չի ուշանա։ Բայց դա մի պրոցես է, որ առաջին հերթին պետք է համաձայնեցվի համանախագահող երկրների հետ»,- նշեց Պողոսյանը։

Արցախի նախագահի խոնակը նաև անդրադարձավ հարցին, թե հայկական կողմը ինչ փաստարկներ ունի՝ Ադրբեջանի կողմից ահաբեկչական խմբերի ներգրավման վերաբերյալ։

«Ադրբեջանական կողմի զոհերի մեջ կան բավականին մեծ թվով դիակներ, որոնք ավելի շատ նման են այն մարդկանց, ովքեր Սիրիայում մասնակցել են ահաբեկչական գործողություններ իրականացնելուն։ Կան համապատասխան տեսանյութեր, որոնք ներկայացվում են համապատասխան կառույցներին, կարծում եմ՝ կհրապարակվեն ժամանակի ընթացքում։ Կան նաև հետախուզության տարբեր տվյալներ, որոնց տիրապետում են ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային՝ տարբեր գերտերությունների հետախուզական կառույցները»,- նշեց Վահրամ Պողոսյանը։

Անժելա Պողոսյան