Նիկոլ Փաշինյանը չի չափազանցնում՝ ասելով՝ սա գոյաբանական խնդիր է․ կդրվի Հայաստանի հարցը․Սուրեն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանի հետ

-Պարո՛ն Սահակյան, այսօր Դուք և արտախորհրդարանական այլ ուժերի ներկայացուցիչներ հանդիպեցինք ՀՀ վարչապետին։ Պետք է խնդրեմ ներկայացնեք հանդիպման մանրամասները։

-Հանդիպումը տեղեկատվական բնույթ ուներ և ինչ-որ չափով վերածվեց նաև խորհրդատվականի։ Կուսակցությունները հնարավորություն ունեցան լսելու վարչապետի տեսակետները և հնարավորություն ստացան արտահայտել իրենցը։

-«Այսօր ռազմաճակատում ինչպիսի՞ դրություն է» հարցի պատասխանն ստացա՞ք։

-Ես կարող եմ ասել, որ այդ հանդիպմանը խոսվել է և ներկայացվել է այն դրությունը, ինչ հանրությանն իրազեկում են ՀՀ պաշտպանությանը նախարարությունը, Պաշտպանության բանակը, նրանց ներկայացուցիչները, ոչ մի արտառոց բան մեզ չի ներկայացվել։

-Արցախում պատերազմական գործողություններ սկսելուց ի վեր ամենաբարձր մակարդակում խոսք է գնացել Արցախի անկախության ճանաչման մասին։ Կարծում եք հասունացե՞լ է այդ պահը։

-Ես կարծում եմ՝ էլ ի՞նչ պետք է լինի, որ Արցախի անկախությունը ճանաչենք։ Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվել, աբսուրդային իրավիճակ է՝ Ադրբեջանը և Հայաստանը 92 թվականի հունվարի 30-ին միաժամանակ մտել են ԵԱՀԿ և հանձն են առել խնդիրը լուծել խաղաղ կարգավորման ճանապարհով։ Դրանից անմիջապես երկու շաբաթ անց Ադրբեջանը սկսել է լայնամասշտաբ պատերազմ Արցախի դեմ։ Միջազգային հանրությունը, Ադրբեջանը նրան չեն պատժել, փոխարենը ասել են՝ կարմիր գորգի վրայով գեղեցիկ արի, նստի բանակցությունների սեղանի շուրջ։ Նա էլ շնորհ է արել, եկել նստել է բանակցությունների սեղանի շուրջ, անընդհատ բողոքել է, որ իր տարածքային ամբողջականությունը խաթարված է, և այնքան է բողոքել, ասելով, որ պայքարելու են մինչև վերջ, որ վերականգնվի տարածքային ամբողջականությունը, ու 2016 թվականին մի պատերազմ էլ է հրահրել, հերթական անգամ կանգնեցրել են, կարմիր գորգը փռել տակը, ասել՝ արի բանակցությունների սեղանի շուրջ։ Սա էն դեպքում, երբ ինքը առաջին պատերազմում պարտվել ու տարածք է կորցրել, երկրորդ պատերազմում չի հաղթել, և չի պարտվել, երկու ձախողված փորձից հետո նրան էլի ասել են՝ արի նստի բանակցությունների սեղանի շուրջ, և նա այդ փորձը ձեռնարկել է երրորդ անգամ։

Հիմա, եթե տարածքային ամբոջղականության սկզբունքը դնում ենք բանակցությունների հիմքում, ստացվում է՝ դա անընդհատ հանգեցնում է պատերազմի։ Դա չի կարող չհանգեցնել պատերազմի, որովհետև պետությունը, որ այդպիսի երաշխիք ունի՝ ինքը հարձակվեց տարածք գրավեց, ինքը հաղթողի դիրքից նստելու է թելադրի, իսկ պարտվելու դեպքում, երբ տարածք կորցնի, ինքը տարածքային ամբողջականության սկզբունքը մեջբերելու է և պահանջի իր տարածքը հետ, դա ստացվում է՝ խրախուսում է ագրեսիան։

-Պարո՛ն Սահակյան, եթե փորձենք ձևակերպել Ադրբեջանի նպատակը, արդյոք դա սա է՝ ավելի շատ տարածքներ գրավել Արցախից և այդ դիրքերից գալ բանակցությունների, ասելով՝ «Ես ուժով էլ կարող եմ լուծել այս խնդիրը, բայց եկեք դուք համաձայնվեք զիջումներ անել»։

-Եթե իրենց դիրքերից նայենք, ապա դա այն է՝ ինչքան հնարավոր է շատ տարածք գրավել ու լուծել Արցախի հարցը վերջնականապես։ Ես կարծում եմ՝ Արցախը գրավելով Ադրբեջան-Թուրքիա տանդեմը երևի թե չկանգնի կամ ժամանակավոր դադար լինի, որովհետև հաջորդ հարցն էլ կարող է լինել Զանգեզուրը, Նախիջևանի հետ կապը, և ընդհանրապես՝ հեռահար պլաններում 50, 100 տարվա պլաններում Հայաստանի գոյության հարցն էլ կարող են դնել-քննարկել՝ պե՞տք է Հայաստան գոյություն ունենա, թե՝ ոչ։ Դրա համար է, որ ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի չափազանցնում, երբ ասում է՝ սա գոյաբանական խնդիր է։ Դա տարբեր կերպ են կոչում՝ Սարդարապատ, էքզիստենցիալ պայքար, բայց բովանդակությունը նույն է, որ սա լինել-չլինելու հարց է։

Մանրամասները՝ տեսաբյութում:

 

Ռոբերտ Անանյան