Ադրբեջանցի պաշտոնյան հայտարարել է, թե «ՀՀ-ի ռազմականացումը հարկադրել է Բաքվին ավելացնել պաշտպանական ծախսերը»

Լուրեր

03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լայնածավալ ռազմականացման քաղաքականությունը, որը վարում է Հայաստանը, անհրաժեշտություն է դարձրել ավելացնել մեր երկրի պաշտպանության և անվտանգության ծախսերը և էլ ավելի բարձրացնել մեր պաշտպանունակությունը», հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը Միլլի Մեջլիսի տնտեսական քաղաքականության, արդյունաբերության և ձեռներեցության հանձնաժողովի նիստում «Ադրբեջանի Հանրապետության 2025 թվականի պետական ​​բյուջեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ։

Շարիֆովը փաստացի հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությունները, որ 2025 թվականի բյուջեով Ադրբեջանի պաշտպանական և անվտանգային ծախսերն ավելացվելու են՝ կազմելով 8,396,297,596․0 մանաթ (շուրջ 5 մլրդ դոլար)։

Ի սկզբանե այդ ծախսերը նախատեսված էին 6 մլրդ 658 մլն (3,9 մլրդ) մանաթի չափով։ Սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության և անվտանգության ծախսերն ավելացել են 1 մլրդ 738 մլն մանաթով։

Այդ ծախսերի ֆինանսավորումն ապահովվելու է Ադրբեջանի պետական ​​նավթային հիմնադրամից՝ պետբյուջե փոխանցումն ավելացնելով 1 մլրդ 700 մլն մանաթով։

Հաղորդվում է, որ 2025 թվականի ծախսերի կառուցվածքը ներառում է 2 միլիարդ 665,2 միլիոն մանաթ՝ Զինված ուժերի, 467 միլիոն 917 հազար՝ ազգային անվտանգության, 540 միլիոն 314 հազար՝ սահմանապահ ծառայության համար։ Նաև 4 մլրդ 717,4 մլն մանաթ նախատեսված է պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտին առնչվող այլ գործունեության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի