ԲԴԽ նախագահի պաշտոնում շրջանառվում է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը

Լուրեր

15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո տեղեկություններ են շրջանառվում որպես Խորհրդի հաջորդ նախագահ Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանի թեկնածության մասին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտերիմ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ազգականն է։

Խորհուրդը բաղկացած է 5 դատավոր անդամներից, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից և 5 գիտնական անդամներից, որոնց ընտրում է Ազգային ժողովը։

Դատական օրենգրքի համաձայն՝ խորհուրդն իր կազմից ընտրում է նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Այսինքն՝ եթե խորհրդի նախագահը մինչև այժմ Ազգային ժողովի կողմից ընտրված Կարեն Անդրեասյանն էր, ապա հաջորդ նախագահը պետք է լինի Ընդհանուր ժողովի կողմից ընտրված դատավոր անդամ։

Այս պահին խորհրդի կազմում դատավոր անդամներ են Արմեն Դանիելյանը, Մերի Համբարձումյանը, Էդգար Հովհաննիսյանը, Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։

Factor TV-ն իր մի քանի հետաքննություններում անդրադարձել է Արթուր Աթաբեկյանի և՛ ընտրության, և՛ կարիերիայի արագ աճ ունենալու հանգամանքներին։

Մասնավորապես՝ գրել ենք, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Աթաբեկյանը կարիերայի կտրուկ աճ է ունեցել՝ նախ Լոռու մարզից տեղափոխվելով Երևան, ապա դառնալով Սնանկության դատարանի նախագահ, ԲԴԽ անդամ, ապա՝ Վճռաբեկ դատարանի դատավոր:

Բացի այդ՝ անդրադարձել ենք նաև այն հարցին, որ Աթաբեկյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելիս ԲԴԽ-ի աշխատակազմ Դատական դեպարտամենտը ԲԴԽ անդամի ընտրության վերաբերյալ ծանուցագրեր է ուղարկել միայն Սնանկության դատարանի դատավորներին՝ թեև պարտավոր էր ծանուցել ԲԴԽ անդամի համար օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանող այլ դատավորներին ևս։

ԲԴԽ նախագահի պաշտոնում  իր թեկնածության շուրջ Աթաբեկյանից մեկնաբանություն ստանալ մեզ չհաջողվեց,  ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Արաքս Մամուլյան