Սա լարվածության որակական նոր փուլ է․ Պեսկովը՝ Բայդենի կողմից ATACMS հրթիռներով ՌԴ-ին հարվածելու թույլտվության մասին

Լուրեր

08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
Բոլորը

Ամերիկյան հեռահար ATACMS հրթիռներով Ռուսաստանի տարածքի խորքին հարվածելու՝ ուկրաինական Զինված ուժերին թույլտվությունը նշանակում է լարվածության նոր փուլ և ԱՄՆ-ի ներգրավվածություն Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Meduza-ն։

«Եթե նման որոշումն իսկապես ձևակերպվել և փոխանցվել է Կիևի վարչակարգին, ապա սա լարվածության որակական նոր փուլ է և որակապես նոր իրավիճակ այս հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության առումով»,- ասել է Պեսկովը ճեպազրույցում։

Նա, միաժամանակ, նշել է, որ Կրեմլն առայժմ տիրապետում է միայն արևմտյան ԶԼՄ-ների տեղեկություններին։

«Սակայն ակնհայտ է, որ Վաշինգտոնում հեռացող վարչակազմը մտադիր է քայլեր ձեռնարկել, որպեսզի շարունակեն «կրակի վրա յուղ լցնել» և հրահրել այս հակամարտության շուրջ լարվածության հետագա սրացումը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նախօրեին մի շարք ամերիկյան ու եվրոպական լրատվամիջոցներ հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։

Ըստ The New York Times-ի՝ ենթադրվում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կկարողանան օգտագործել այդ հրթիռները միայն Կուրսկի շրջանում գտնվող ՌԴ-ի և Հյուսիսային Կորեայի զորքերի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի