ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հեռացել է Բաքվից․ ադրբեջանական ԶԼՄ-ները հիստերիա են բարձրացրել նրա այցի կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը, որն օրերս ժամանել էր Բաքու՝ մասնակցելու COP29-ին, արդեն հեռացել է Ադրբեջանից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Այս հանգսյան օրերին ես COP29 կլիմայական համաժողովին էի՝ աշխարհին հասկացնելու, որ ԱՄՆ-ը դեռ պայքարի մեջ է: Մենք չենք հրաժարվի կլիմայի վատթարացող ճգնաժամի դեմ պայքարելու մեր պարտավորություններից»,- գրել է Փալոնը X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ Փալոնի այցը Բաքու ուղեկցվել է ադրբեջանական լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից հիստերիայով։ Նրան հետապնդել են հյուրանոցի մոտ, անգամ օդանավակայանում։

Հավելենք, որ Ֆրենկ Փալոնը 2017 թվականին ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ այցելել էր Արցախ, եղել Ստեփանակերտում և Շուշիում, հանդիպումներ անցկացրել տեղի պաշտոնյաների հետ։ Սա Բաքվի դժգոհությունն էր առաջացրել․ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրան ներառել էր սև ցուցակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի