Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում նտեղի ունեցած պայթյունի վայրում գտնվող Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետը՝ հավելելով, որ մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված շենքի սեյսմակայունության և դրա հիման վրա՝ հետագայում վերականգնման հարցը։ Որոնողական աշխատանքներից եւ հետաքննության ավարտից հետո …

