ՏՕՍ-1Ա հրանետների խոցումը. 66․6 մլն դոլարանոց հարված ադրբեջանական բանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
Բոլորը

Պատերազմի առաջին երկու շաբաթում Ադրբեջանը 66․6 միլիոն դոլար է կորցրել միայն մեկ զինատեսակի գծով։ Եվ դա ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգն է, որ նախկինում անհանգստություն էր պատճառում դրա մասին տեսանյութեր դիտողներին։

Ադրբեջանն այս զինատեսակը գնել է 2011-2016 թվականներին։ 24 միավոր տեխնիկայի համար Ադրբեջանը Ռուսաստանին վճարել է շուրջ 400 միլիոն դոլար։ Ասել է թե՝ ամեն հրանետի համար՝ 16․6 միլիոն դոլար։

Այն արձակում է թերմոբարիկ արկեր, որոնք այրում են տեղանքը, և կիրառվում են զինծառայողների, տեխնիկայի կուտակումների դեմ։ Բայց չնայած իր կրակային հզորությանը, այս մեքենայի հրթիռները թռչում են ոչ ավելի, քան 6 կիլոմետր, նոր արդիականացումների դեպքում՝ առավելագույնը 10 կմ։

Այսինքն՝ մարտերին մասնակցելու համար դրանք պետք է շատ մոտ լինեն առաջնագծին։ Հենց այս դրվագը շուտով օգտագործեց հայկական կողմը։ Այս զինատեսակն առաջին անգամ հեղինակազրկվեց հենց Արցախի Պաշտպանության բանակի ձեռամբ։

Ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանցիները տեխնիկան բերեցին առաջնագիծ, մի քանի անգամ կրակեցին, և երբ հայկական բանակը ֆիքսեց դրանց դիրքը, անմիջապես շարքից հանեց հրանետներից մեկը։ Ադրբեջանը ստիպված էր հետ քաշել թանկարժեք տեխնիկան և ուղարկել պահեստ։

Երբ այս սեպտեմբերին նորից պատերազմ սկսվեց, ադրբեջանցիները կրկին այս տեխնիկան բերեցին ասպարեզ։ Մարտերի առաջին երկու շաբաթվա ընթացքում հայկական զինված ուժերն արդեն խոցեցին 4 հատ 16․6 միլիոն դոլարանոց տեխնիկա։

Եթե ներառենք Ապրիլյանի ժամանակ խոցվածը, ապա հանրագումարում ադրբեջանցիներն արդեն իսկ կորցրել են իրենց 24 մեքենաներից 5-ը։ Բոլորը միասին Ադրբեջանի հարկատուներին արժեցել է 83․3 միլիոն դոլար։