Հայաստանում հիմա կան բազմաթիվ ազատ մահճակալներ՝ թե՛ սովորական, թե՛ թթվածնային հագեցվածությամբ, և թե՛ վերակենդանացման մահճակալներ։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Դրանով պայմանավորված՝ մենք աստիճանաբար գնալու ենք այդ մահճակալային ֆոնդի հետծավալման, իհարկե՝ միշտ պատրաստ լինելով այդ 1-2 օրվա մեջ դրանք նորից նույն ծավալով աշխատեցնելու՝ հաշվի առնելով, որ իրավիճակը …

