Թուրք-ադրբեջանական ստրատեգների ակնկալած նոր բնագիծը չի հաջողվել արձանագրել․ Ադրբեջանում ռազմական հեղաշրջման պոտենցյալ կարող է լինել․ Հայկ Դեմոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:39
ԵՄ ընդլայնումը հրատապ է․ չենք կարող երկար սպասեցնել թեկնածու երկրներին․ Կալաս
05.11.2026 | 12:28
Թրամփը ընտրություններում պարտությունից հետո դիտարկում է Պենտագոնի ղեկավարի հնարավոր հեռացումը
05.11.2026 | 12:21
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 12:17
Մեր դիմաց լինելու է տեսք ու ձև ունեցող ռոբոտ. Փաշինյանը` ԱԲ-ի զարգացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:10
1-ամսյա կալանք՝ Կարապետյանին // Գյումրիում հայտնաբերվել է ԱՄՆ-ի հետախուզվող քաղաքացին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 12:07
Ծանրամարտի ԱԱ. Ալինա Սուքիասյանը զրո ստացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:59
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 11:58
63-ից 72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի ծրագիր կիրականացվի. 400 մլն դրամ հատկացվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 11:40
Զելենսկին ԱՄՆ ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու դրական տեղաշարժեր է ակնկալում
05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Թուրք-ադրբեջանական ստրատեգների ակնկալած նոր բնագիծը չի հաջողվել արձանագրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը:

«Այն, ինչ կար Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր շատբներում՝ ռազմական քարտեզներում և օպերատիվ պլաններում, չի իրագործվում: Կարծում եմ, որ նրանք նախատեսում էին շատ կարճ ժամանակում՝ գոնե մեկ շաբաթում գրավել խոշոր քաղաքներ Արցախում, և հուժկու հարձակումներով ակնկալում էին նոր բնագծեր հաստատել, բայց դա նրանց չի հաջողվել արձանագրել»,- ասաց ցեղասպանագետը:

Նրա խոսքով՝ Ալիևն իր անձի, ընտանիքի և իր կլանի հետագա գոյության հարցն է դնում այս պատերազմում:

«Այս պատերազմում պարտությունը կարող է թվով երրորդը լինել. առաջինը Ապրիլյանն էր, հետո Տավուշի իրադարձությունները, և այստեղ համեստ արդյունքները Ալիևի համար ցանկալի չեն: Նա ձգտում է ստանալ ամեն ինչ և միանգամից, այդ թվում և Արցախը: Ալիևը լայնամասշտաբ պատերազմ է սկսել համավարակի տարածման պայմաններում, քանի որ աշխարհը զբաղված է, և Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով լուծել Արցախի խնդիրը: Հարցն այստեղ հայկական կողմին բանակցությունների սեղանի շուրջ հրավիրելը չէ: Ալիևը վերջին 15 և ավելի տարիների ընթացքում գնել է մեծաքանակ զենքեր: Ասում են՝ եթե հրացանը պատից կախված է, այն մի օր կրակելու է: Նա հատել է այդ սահմանագիծը՝ շատ լավ հասկանալով, որ պատերազմը թանկ հաճույք է: Այս պահի դրությամբ՝ ադրբեջանական բանակի զբաղեցրած գծերը հետագա ծավալման առումով կարող են խոստումնալից լինել, բայց որպես հաղթանակ արձանագրելը ծիծաղելի կլինի: Ալիևը դեռևս ոչ մի զինվորականի չի պարգևատրել ինչ-որ գործողության համար, ինչը կարող էր քարոզչական մեծ հնարք լինել և ի ցույց դնել ադրբեջանական հասարակությանը, որ բանակը հաջողությունների է հասել: Պատերազմի 20-րդ օրվա դրությամբ՝ ադրբեջանական բանակը որևէ լուրջ տեղաշարժ, առաջընթաց ռազմական տեսանկյունից չունի»,- ասաց Դեմոյանը:

Ցեղասպանագետը հաղթանակի կամ պարտության գործում կարևորեց նաև եղանակային պայմանները՝ հիշեցնելով, որ շուտով անձրևների շրջանն է սկսվում, ինչի արդյունքում ավիացիան չի աշխատի, դրոնները չեն աշխատի, տանկային շարժուն զրահամեքենաները լեռնային պայմաններում հեշտությամբ կթիրախավորվեն, իսկ տեղանքին քաջածանոթ հայկական զինուժը կարող է բավական մեծ ու ծանր կորուստներ պատճառել ադրբեջանական բանակին:

Նա ընդգծեց, որ պատերազմը կարող է կտրուկ և շրջադարձային իրադարձությունների պատճառ դառնալ:

Ըստ Դեմոյանի՝ ադրբեջանական բանակի անհաջողության դեպքում ամբողջ մեղքը կբարդվի Ալիևի վրա, կարող է նաև հուժկու ներքին ընդվզում սկսել Ադրբեջանում՝ կրած կորուստների պատճառով, քանի որ Բաքուն գաղտնի է պահում կորուստների իրական թիվը:

Մանրամասները՝ տեսանյութում: