Մեդիա կենտրոնը կազմակերպել է առցանց քննարկում՝ «COVID-19-ի տարածում, ներքաղաքական լարվածություն. համարժե՞ք են կառավարության քայլերը իրավիճակին» թեմայով: Բանախոսներ՝ Արսեն Խառատյան, Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր, • Արթուր Սաքունց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան, • Աղասի Թադևոսյան, մշակութային մարդաբան:

