Արցախի անկախության միջազգային ճանաչողները․ ո՞վ և ե՞րբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Արցախի դեմ թուրք-ադրեբաջանա-ահաբեկչական դաշինքի սանձազերծած պատերազմն առիթ դարձավ, որ քաղաքակիրթ աշխարհն սկսի առերեսվել Արցախի անկախության փաստի հետ, ճիշտ է՝ դեռևս ո՛չ ՄԱԿ-ի անդամ պետությունների մակարդակով։

Երեկ երեկոյան Իտալիայի մեծությամբ երկրորդ քաղաք Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդությունը։ Միլանը կոչ է անում Իտալիայի իշխանությանը՝ ճանաչել Արցախի անկախությունը։

Հոկտեմբերի 8-ին Շվեյցարիայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Ժնևի քաղաքային խորհուրդն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը։ Ժնևը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխիք։ Դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան։

Արցախի անկախությունը ճանաչեց նաև Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքը, որի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկեց Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին: Բացի այդ, որոշում է կայացվել Ալֆորվիլի կողմից ֆինանսապես աջակցել Արցախի բնակչությանը։

Անցած տարիներին ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի։

2012 թվականի մայիսի 17-ին՝ բանաձև ընդունեց ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատը,

2012 թվականի օգոստոսի 6-ին՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը,

2012 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհուրդը,

2013-ի ապրիլի 10-ին՝ ամերիկյան Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատը,

2013-ի մայիսի 30-ին՝ ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատը,

2014-ի մայիսի 8-ին և օգոստոսի 27-ին ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ասմաբլեան և Սենատը համատեղ ընդունեցին Արցախի անկախության ճանաչման բանաձև,

2014-ի սեպտեմբերի 12-ին Արցախի անկախությունը ճանաչեց նաև Բասկերի երկրի խորհրդարանը,

2016-ի մարտի 3-ին համանման բանաձև ընդունեց ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը,

նույն տարվա մարտի 29-ին՝ Հավայի նահանգի ներկայացուցիչների պալատը, և 2017-ի սեպտեմբերի 28-ին ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ևս ընդունեց Արցախի անկախության մասին բանաձև։

2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունեց բանաձև, որում իր սատարումն է հայտնում Արցախի Հանրապետությանը։ Նմանատիպ բանաձևեր ընդունել են ամերիկյան Ֆրեզնո, Լոս Անջելես, Հայլենդ, Հոնոլուլու քաղաքները։

Արցախի անկախությունը ճանաչել են մասամբ ճանաչված երկրներ Աբխազիան և Հարավային Օսիան, ինչպես նաև Մերձդնեստրի Հանրապետությունը։ Ավստրալիայի բնակչությամբ ամենամեծ Նոր Հարավային Ուելս նահանգը նույնպես ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և կոչ արել Ավստրալիայի իշխանություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

ԼՂ Հանրապետության անկախության կոչ պարունակող հռչակագրեր՝ ուղղված ԱՄՆ իշխանություններին ընդունել են ԱՄՆ մի քանի նահանգների օրենսդիր մարմինները՝ Ռոդ Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Լուիզիանա և Կալիֆորնիա։

Արցախյան նոր պատերազմի բռնկումից՝ սեպտեմբերի 27-ից վերսկսվել են Արցախի անկախության ճանաչման շուրջ քննարկումները։

 

Ռոբերտ Անանյան