Օգոստոսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ համայնքի «Ախթամիր ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքից, գանձագողության կասկածանքով, բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «10» գրառմամբ հին մետաղադրամ, մետաղյա 2 իր և ծալովի դանակ, որոնք, ըստ նրա՝ քանդելու միջոցով գտել են պատմամշակութային հուշարձանի տարածքից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ …

