Կրթության չափորոշիչների նախագիծը երեկ քննարկվել է վարչապետի հետ։ Գործադիրի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ասաց՝ շրջանառության մեջ դրված նախագիծն արտահայտում է Կառավարության ռազմավարական պատկերացումները հանրակրթության ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ։ «Այս ընթացքում, իհարկե, կբարելավվի այդ նախագիծը, և մենք պետք է արձանագրենք այդ ռազմավարական պատկերացումը։ Հաջորդ փուլում կքննարկենք առարկայական չափորոշիչները, արդեն իսկ պատրաստ ենք մեր ռազմավարական պատկերացումները բաց, …

