Քանի «Բայրաքթար» ԱԹՍ է մնացել Ադրբեջանի զինանոցում ՀՀ զինված ուժերի կողմից խոցումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայկական բանակը թուրքական արտադրության արդեն 10 միավոր «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք է խոցել։ Դրանցից մեկի մասին երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ ավելի ուշ զգետնված «Բայրաքթարի» նոր լուսանկարներ հրապարակեց Շուշան Ստեփանյանը։

Սա նշանակում է 57․5 միլիոն դոլարի վնաս Թուրքիային։ Ընդ որում՝ սա ոչ այնքան Թուրքիայի, որքան անձամբ Էրդողանի կորուստն է այս պատերազմի ընթացքում։ Բանն այն է, որ այս անօդաչուներն արտադրող ընկերությունը պատկանում է Էրդողանի փեսային, որը նորահայտ սուլթանի ամենամտերիմ մարդկանցից է։

Բայց թուրքական կողմի այս կորուստն աճելու մեծ պոտենցիալ ունի։ Խնդիրն այն է, որ հայկական կողմը փաստարկված ներկայացնում է, որ հենց թուրքական անօդաչուն է մասնակցում հայկական բանակի ու բնակավայրերի դեմ գործողություններին։ Սա նշանակում է, որ դրա համար նույնքան պատասխանատու են այն երկրները, որոնք կշարունակեն այս սարքի համար բաղադրիչներ վաճառել Թուրքիային։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է բարեկամաբար տրամադրված Կանադային։ Այս պետությունն արդեն տեղեկացրել է, որ ժամանակավորապես կասեցնում է բաղադրիչների մատակարարումը Թուրքիային։

Հայկական կողմի ներկայացրած փաստերի դեպքում այդ ժամանակավոր կասեցումը կարող է անժամկետ արգելք դառնալ, իսկ դա լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու Թուրքիայի համար։ Կանադան այս սարքերի համար մատակարարում էր օպտիկական հանգույցը՝ «աչքերը», որոնք երկնքից նայում ու թիրախներ էին գտնում։ Առանց կանադական սարքերի թուրքական անօդաչուները կուրանալու են։ Իհարկե, դրանց համար նոր սարքեր կգնվեն ավելի անազնիվ վաճառողներից, բայց դա հսկայական ժամանակ կպահանջի Թուրքիայից։ Գնել, փորձարկել, շտկումներ մտցնել․․․ իսկ այս սարքերն արդեն մարտերով փորձված ու վստահելի էին։

Այս փաստարկումներից հետո հայկական կողմը նաև այլ երկրներից է պահանջում բաղադրիչներ չմատակարարել Թուրքիային։ Մասնավորապես, հայտնի է, որ այս սարքերի վրա դրված են ուկրաինական շարժիչներ։

Բայց որ Ուկրաինան կհրաժարվի այս մատակարարումներից, քիչ հավանական է, քանի որ ուկրաինացիները հայտարարել են, թե հետևում են հայ-ադրբեջանական պատերազմին ու պատրաստվում են մեր հակառակորդի մարտավարությունը աշխատացնել՝ ուկրաինական տարածքներն ազատագրելու համար։ Ավելին, թուրքական ընկերությունն արդեն պայմանագիր ունի Ուկրաինայի հետ, և պատրաստվում է արտահանել այս անօդաչուները։ Հենց ուկրաինական գործարքից էլ հայտնի է դարձել այս սարքերի գինը։ Որոշ աղբյուրներում նշվում է, որ պայմանագրով նախատեսված 69 միլիոն դոլարը Ուկրաինան վճարելու է 6 սարքերի համար, որոշ տեղերում՝ 12:

Մեր հաշվարկն արել ենք նվազագույն գնով, այսինքն՝ ամեն նման սարքի խոցումը հաշվել ենք 5․75 միլիոն դոլար արժեքով։ Սակայն եթե մյուս աղբյուրին վստահենք, ապա դրանց գինը պետք է հաշվել 11․5 միլիոն դոլար։

Ադրբեջանական կողմը նախկինում մի քանի անգամ հայտարարել է, որ մտադրություն ունի գնել այս անօդաչու թռչող սարքերից։ Դրանք Թուրքիայի կողմից կիրառվել էին Սիրիայում ու Լիբիայում, լավ էին դրսևորել իրենց, ու հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունները, գնումը խոչընդոտներ չէր ունենա։

Իսկ որքա՞ն սրանցից կա Ադրբեջանում։ Այս հարցին պատասխանելը գործնականում անհնար է, բայց կարելի է ենթադրություններ անել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր գրառման մեջ ներկայացնում է Հայաստանի մասնագետների վերլուծությունը, որ զգետնված անօդաչուն արտադրվել էր սեպտեմբերին։ Այսինքն՝ այն Ադրբեջան է բերվել պատերազմից օրեր առաջ։

«Ռազմինֆո» մասնագիտացած կայքը հայտնում է, որ Թուրքիայից Ադրբեջան ռազմական-ավիացիոն ապրանքների արտահանումները սեպտեմբերին կազմել են 77 միլիոն դոլարից փոքր-ինչ ավելի։ Օգոստոսին նույն ցուցանիշը եղել է 36 միլիոն դոլար, իսկ հուլիսին չնչին արտահանումներ են եղել՝ դրանց չափը չի անցել 300 հազար դոլարը։

Եթե համարենք, որ անօդաչուները ոչ թե Թուրքիայինն են, այլ Ադրբեջանինը, և եթե դրա հետ միասին համարենք, որ օգոստոս-սեպտեմբերի ադրբեջանական գնումները եղել են հենց այս սարքերը, ապա Ադրբեջանը մինչ պատերազմի մեկնարկը կարող էր ունենալ առավելագույնը 20 հատ նման սարք։ Դա այն դեպքում, եթե հաշվարկը իրականացնենք ցածր գնով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մինչև հիմա ոչնչացվել է այդ սարքերից 10 հատ՝ թեև մնացորդները ընկել են միջդիրքային գոտում կամ ադրբեջանական հատվածում։ Եթե այս գնումների մասին ենթադրությունները ճիշտ են, ապա կարելի է ենթադրել, որ ադրբեջանական այսպիսի անօդաչուների կեսն արդեն երբեք օդ չի բարձրանա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան