Գաղտնի նամակի և փակ քննարկումների մասին. ի՞նչ են քննարկել և ինչո՞ւ հանրությունը չի իրազեկվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.10.2026 | 10:49
Կոլումբոսի օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է
12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
Բոլորը

Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված առանձին-առանձին հաճախակի հանդիպումներ են տեղի ունենում քաղաքական ուժերի ներկայացուցիչների, գործող և նախկին ղեկավարների մասնակցությամբ:

Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ իր տեղեկություններով վարչապետ Փաշինյանը ևս հանդիպել է Հայաստանի նախկին ղեկավարների հետ, սակայն վարչապետի մամուլի խոսնակը Factor TV-ի հետ զրույցում հերքեց հանդիպման մասին տեղեկությունը:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ: Երեկ երեկոյան քաղաքական ուժերի մասնակցությամբ փակ հանդիպում էր եղել նաև Դաշնակցության գրասենյակում, որին մասնակցել են Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ից Էդուարդ Շարմազանովը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը և այլք:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպումից հետո Factor TV-ին փոխանցել էր, որ հանդիպման օրակարգում քննարկվել է արցախյան հիմնախնդիրը: Արտախորհրդարանական ուժերը երկու հանդիպում են ունեցել նաև վարչապետի հետ: Հանդիպումից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ Նիկոլ Փաշինյանը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ է ներկայացրել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին: Իշխան Սաղաթելյանը փաստաթղթի առկայությունը չհերքեց:

Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՅԴ-ում տեղի ունեցած հադիպման վերաբերյալ ասաց, որ կարծիքների փոխանակում է եղել ռազմական և դիվանագիտական ճակատներում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ի տարբերություն Սաղաթելյանի, սակայն, Շարմազանովը հստակ հերքեց, որ Փաշինյանը խնդրի կարգավորման վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ է ներկայացրել:

Ի դեպ, գաղտնի փաստաթուղթ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ էլ չի ներկայացվել ներկաներին: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում փոխանցեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Առայժմ հայտնի չէ՝ արտախորհրդարանական ուժերի և վարչապետի մասնակցությամբ այլ հանդիպումներ նախատեսվո՞ւմ են, թե՝ ոչ:

Էդուարդ Շարմազանովն ասաց, որ քննարկումների նախաձեռնողը կառավարությունն է. «Եթե առաջարկ լինի՝ կքննարկենք, մասնակցե՞նք, թե՝ոչ»: Ըստ ՀՀԿ ներկայացուցչի՝ իրենց համար էական է, թե ինչ օրակարգի շուրջ է լինելու հանդիպումը: Այս պահին անորոշ են նաև 13 կուսակցությունների առաջիկա քայլերը:

ՀՅԴ-ում երեկ քաղաքական ուժերի հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցած Իվետա Տոնոյանն ասաց, որ օրակարգում եղել է երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում, քաղաքական ուժերի ներկայացուցիչները մտահոգություններով են կիսվել: Ըստ Տոնոյանի՝ չեն շրջանցել նաև Փաշինյան-Ալիև հավանական հանդիպումն ու արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ամերիկյան այցը: Տոնոյանը քննարկումից մանրամաներ չհայտնեց, միայն ասաց ԲՀԿ-ն օպերատիվ տեղեկատվության է տիրապետում և հույս ունի, որ երկրի քաղաքական ղեկավարությունն այն կփոխանցի հասարակությանը: Հստակեցմանը՝ արդյոք օբյեկտիվ տեղեկությունը «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կամ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» թեզի՞ն է վերբերում, Տոնյանը հրաժարվեց այլ մանրամասներ փոխանցել:

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 14-ին իր ուղերձում նշել էր, որ անընդունելի է «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան