Հինգ նախագահի հանդիպումը և Նիկոլ Փաշինյանի ուղերձը նշանակում է՝ խրամատում մարտական ընկերներ ենք՝ միասին կռվում ենք․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը հասարակական-քաղաքական գործիչ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

 

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց, որ Ղարաբաղի հարցը, գոնե այս փուլում և երկար ժամանակ, դիվանագիտական լուծում չունի, ավարտված են այդպիսի հույսերը․ «Այն, ինչի հետ մենք համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ, և սա ցույց է տալիս, որ ընդհանրապես որևէ դիվանագիտական լուծման մասին խոսելն անիմաստ է առնվազն այս փուլում։ Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի, բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից համաձայն չէ։ Պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակում է զենք վերցնել և նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին»։ Պարո՛ն Արշակյան, Դուք ինչպե՞ս եք հասկացել այս հայտարարությունը։ 

-Ես հասկացա և արդեն քանի 100 տարի մենք դա գիտենք, որ Հայաստանը ենթարկվում է հարձակման, զավթիչի հետ մենք գործ ունենք՝ այդպես ձևակերպեց Հայաստանի Հանրապետության օրինական, լեգիտիմ վարչապետը՝ մեր ժողովրդի նշանակած իշխանությունը։ Վարչապետը շատ բաներ կարող է հայտարարել, բայց սա արդեն ուղերձ էր, մեր ձայնն էր՝ մենք այդպես ենք կարծում։ Այդ կարծիքը մեր կարծիքն է, մենք հայտարարեցինք, որ ենթարկվել ենք ագրեսիայի, մեր դեմ զավթիչն է կանգնած, որը բացի մեր ոչնչացումից և հեռացումից որևէ այլ բան չի ուզում։ Այսինքն՝ Արցախի հայ բնակչության տարածքի զավթումը նույնպես զավթում է, նույնպես ագրեսիա է, այսինքն՝ մենք պետք է ելնենք միջազգային իրավունքի նորմերից։ Գլխավոր նորմերից մեկը ագրեսիայի արգելքն է։ Ագրեսիա է տեղի ունենում նաև ազգային փոքրամասնության տարածքի, մշակույթի, կրոնի նկատմամբ։ Մեր հայրենակիցները Արցախում ենթարկվում են ագրեսայի, ավտոնոմ մարզը զավթման է ենթարկվում, և մենք ինքնապաշտպանական մարտերի մեջ ենք։ Այնպես չի, որ մենք ասում ենք՝ համաձայն ենք, ինչի՞ն, մենք համաձայն ենք, որ մենք չպաշտպանվե՞նք, մենք համաձայն եք, որ գենոցիդի ենթարկվե՞նք։ Միջազգային իրավուքը՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի գլխավոր դրույթները ագրեսիայի արգելքն է սահմանում։

-Այսօր հանդիպել են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Հինգ նախագահների հանդիպումը ի՞նչ նշանակություն ունի։

-Մենք տարբեր կարծիքներ ու շահեր ունենալով հանդերձ այս հարցում ունենք մեկ շահ։ Նրանք միացան հայտարարեցին մեր միասնականության մասին։ Ես կարծում եմ, որ դա շատ լավ է։ Պատերազմից հետո թող գնա ամեն մեկն իր տեղը և շարունակեն ժողովրդավարական, ազատ երկրին հատուկ մրցակցությունը։ Սա չի նշանակում, որ մենք չենք մրցելու իրար հետ։ Մրցելու ենք, բայց այս պահին խրամատներում մենք մարտական ընկերներ ենք։ Խոսքը դրա մասին է՝ և՛ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, և՛ հինգ նախագահների հանդիպումը նշանակում է՝ «Մենք այս պահին մարտական ընկերներ ենք, դուրս ենք գալիս մարտի, բոլորս մարտիկ ենք, կռվում ենք մեր ազատության համար»։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Ռոբերտ Անանյան