ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։ «Առաջինը կկայանա սեպտեմբերի 2–ին` ժամը 11:00-ին, երկրորդը` սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, երրորդը` սեպտեմբերի 6-ին` ժամը 15:30-ին»,– նշված է հաղորդագրության մեջ։ Բոլոր թռիչքներն իրականացնելու է «Nord Star» ընկերությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից։ Չվերթերի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից …

