Վիեննայում սպանված ահաբեկիչն ԻՊ-ի համակիր է եղել

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում սպանված զինված անձը հարել է «Իսլամական պետություն» (ԻՊ ) ահաբեկչական կազմակերպությանը. գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հանցագործը  գոտու վրա կրել է պայթուցիկ սարքի մուլյաժ, զինված է եղել ինքնաձիգով»,- հավելել է նախարարը առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշենք, որ երկուշաբթի երեկոյան անհայտ անձանց խումբը Ավստրիայի մայրաքաղաքում մի շարք հարձակումներ է իրականացրել, նախնական տվյալներով 6 վայրում։ Զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 15-ը։

Գրոհայիններից մեկին հաջողվել է չեզոքացնել, մյուսները դիմել են փախուստի, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ ԶԼՄ-ները հայտնում են, որ կրակողները 7 են եղել։

Երկրի իշխանությունները գրոհը համարում են ահաբեկչություն ու դիմել են բնակչությանը՝ կոչ անելով հնարավորինս դուրս չգալ տներից։ Չեղարկվել են Ազգային խորհրդի և խորհրդարանի նիստերը, դադարեցվել են դպրոցներում դասերը։

Ավստրիայի նախագահին շատ երկրների ղեկավարներ են ցավակցել։

«Սա մեր Եվրոպան է: Թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն: Մենք ոչ մի հարցում չենք զիջելու », – գրել է Էմանուել Մակրոնը Twitter- ում, որի ղեկավարած երկրում օրեր առաջ նույնպես ահաբեկչություններ էին եղել, մասնավորապես՝ ահաբեկիչների ձեռամբ գլխատվել էին ֆրանսիացիներ:

Տաթև Ֆռանգյան