Այսօր Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն իր ելույթը սկսեց` բարձրացնելով «Չե՛ք լռեցնելու» գրությամբ պաստառ։ «Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ ցուցմունք չկա, հարցաքննություն, առերեսում տեղի չի ունեցել, սա շինծու գործ է: Գործ, որով փորձում եք ընդամենը մեկ խնդիր իրականացնել՝ լռեցնել ՀՀ խորհրդարանական թիվ մեկ ընդդիմադիր ուժին։ Չի ստացվելու: Դուք քաղաքական բանավեճի էլ ունակ …